Բախվել են «Մերսեդես Բենց-Ց 240», «Օպել-Ա» և «ՎԱԶ-21121-125-51» մակնիշի ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2011 12:42
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց-Ց 240»,  «Օպել-Ա»  և «ՎԱԶ-21121-125-51»  մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել-Ա»-ի վարորդը և «Մերսեդես Բենց-Ց 240»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երեք դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply