Մասնագիտական քննարկում` նվիրված հանրակրթության խնդիրներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 23, 2011 12:38

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր քննարկում` նվիրված  Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող “Մանկավարժություն” հանդեսում տպագրված “Չափորոշչահեն կրթությունը Հայաստանի Հանրապետությունում” գիտական հոդվածին: Կլոր-սեղանը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցել են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Ս. Գևորգյանը, ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը և Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ: Հոդվածի հեղինակները` ԿԱԻ-ի փոխտնօրեն Գ. Մելիքյանն ու ԿԱԻ-ի մանկավարժության գիտահետազոտական բաժնի վարիչ Ս. Գալոյանը  ՀՀ – ում ներդրված չափորոշչահեն կրթության կառուցվածքի և գործառության մեխանիզմների առնչությամբ ներկայացրել են իրենց նակատառումները: Մասնագիտական քննարկման ընթացքում հանրակրթության հայեցակարգի, ինչպես նաև նոր կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի և պլանների վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ: Անդրադարձ է եղել նաև կրթակարգին, նշվել է, որ փաստաթղթի բովանդակային պահանջները իրավական առումով ամրագրելու, և որոշակի առումով փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտություն ունեն:   Ամփոփելով քննարկման արդյունքները` ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդգծել է, որ նման միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս մասնագետներին սեփական մոտեցումներն արտահայտել, այլև հիմքեր ստեղծում մասնագիտական ամսագրերում առողջ գիտական բանավեճի ծավալմանը:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply