Մադրիդի «Ռեալի» յուրօրինակ ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 23, 2011 12:32

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 5-րդ տուրում D խմբում ընդգրկված Մադրիդի «Ռեալը» յուրօրինակ ռեկորդ սահմանեց Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում: Մադրիդցիները առաջին 20 րոպեի ընթացքում 4 գնդակ խփեցին մրցակցի դարպասը: Ի վերջո, նրանք հաղթեցին 6:2 հաշվով: Ուշագրավն այն է, որ Չեմպիոնների լիգայում դեռ ոչ մի թիմի չէր հաջողվել այդպիսի արդյունավետորեն սկսել հանդիպումը: Նախկին ռեկորդը պատկանում էր «Մոնակոյին»,  որը  2000-ին 26 րոպեի ընթացքում մրցակցին` թուրքական «Գալաթասարայը» ստիպել էր 4 անգամ խաղը վերսկսել կենտրոնից: Այդ խաղն ավարտվել էր 4:2 հաշվով:

 

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply