Հինգ խաղ և նույնքան հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 23, 2011 12:08

Բրազիլիայում շարունակվող մինչև  18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 5-րդ տուրում  Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Սալեմ Սալեյին  և վաստակած 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նույն տարիքային խմբում  հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան  Վիլյամ Էսպինոզայի հետ (Պերու): Նա 3,5 միավորով  21-րդ տեղում է։Մրցաշարին մասնակցում է 93 շախմատիստ:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply