Թաիլանդի բնակիչը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել SMS-ի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 10:52

Թաիլանդի բնակիչ Ամպոն Թանգնոպակաուն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` պետության թագավոր Պումիպոն Ադուլյադետի հասցեին վիրավորական SMS տարածելու համար:

Դատարանը պարզել է, որ 2010-ի մայիսին նա  թագավորական ընտանիքի հասցեին մի քանի վիրավորական SMS-ներ է ուղարկել այն ժամանակվա վարչապետի անձնական քարտուղարին: Դրանց բովանդակությունը չի հրապարակվում, չի ճշգրտվում նաև, թե  ինչ հարաբերությունների մեջ են եղել 61-ամյա մեղադրյալն ու քարտուղարը:

Տղամարդը ձերբակալվել է 2010-ի օգոստոսին: Դատարանում նա հրաժարվել է  իրեն մեղավոր ճանաչել: Փաստաբանի խոսքով, նա ընդամենը 30 օր ունի դատավճիռը բողոքարկելու համար: Թաիլանդի օրենքների համաձայն, թագավորի հասցեին ցանկացած քննադատություն խստիվ պատժվում է: Առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է:

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply