Օրեգոնի նահանգապետն արգելել է մահապատիժը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2011 10:37
Օրեգոնի նահանգապետ Ջոն Կիցհաբերն արգելել է մահապատիժը. որոշումը կգործի մինչ իր նահանգապետության ժամկետի ավարտը` 2015 թիվը:
Կիցհաբերը մահապատիժն անվանել է ոչ ճիշտ բարոյականության տեսանկյունից ու անարդարացիորեն կիրառվող: «Ես հրաժարվում եմ այսուհետ մասնակցել այդ անարդարացի համակարգին»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ: Որոշումը հրապարակվել է այն բանից հետո, երբ Կիցհաբերը հետաձգեց սպանության համար կրկնակի դատապարտվածի մահապատժի իրականացումը: Ենթադրվում էր, որ մարդասպանին մահացու ներարկում կկատարեն դեկտեմբերի 6-ին ու նրա մահապատիժը Օրեգոնում 1997-ից ի վեր առաջինը կլիներ:
Կիցհաբերի հանկարծակի որոշումը շատ անսապասելի էր, քանի որ վերջին մահապատիժը նահանգում ի կատար է ածվել Կիցհաբերի նահանգապետության ժամանակ: Խոսելով 1996 և 1997 թվերի մահապատիժների մասին, նահանգապետը նշել է, որ ցավում է դրանց համար: Նա ասել է, որ մահապատժին դեմ է ինչպես անձնական մոտիվներով, այնպես էլ այն պատճառով, որ մահապաիտիժն իրականացնող համակարգը չի համապատասխանում արդարադատության չափորոշիչներին: Ի դեպ, Օրեգոնը 5-րդ նահանգն է, որտեղ մահապատիժներն արգելվել են 2007-ից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
