Սահակաշվիլին իր մարմնի մասերն է առաջարկել կորցրած տարածքների դիմաց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2011 9:27

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է բաժանվել իր մարմնի որոշ մասերից` կորցրած տարածքների դիմաց (հավանաբար նկատի ունի Աբխազիան ու Հարավային Օսեթիան):

Այպիսի հայտարարություն է արել Քութաիսում կայացած հանրապետության կառավարական նիստում: Իր այդ հայտարարությունը նա հասցեագրել է ռուսական կառավարությանը, հիշեցնելով, որ իր հասցեին ՌԴ կողմից , շշուկների համաձայն, անդուր սպառնալիքներ են հնչել:

«Նրանք կամենում են Վրաստանի առաջնորդների  մարմնի ինչ որ մասից կախել: Ես հաճույքով իմ ցանկացած մարմնամաս կուղարկեի, որպեսզի նրանք վերադարձնեին մեր տարածքների գեթ մի մասը: Իսկ որ ավելի լավ կլիներ` ամբողջը: Եվ որքան իմ մարմնամասերը բավականացնեին, այդքան էլ տարածք կվերադարձնեի»,- հայտարարել է նախագահը:

Ռուսաստանի կողմից դեռևս պատասխան չի հնչել: Ինչպես ավելի վաղ էր հայտնվում, 2008-ի օգոստոսյան կռվից հետո ֆրանսիական Nouvel Observateur թերթում հոդված է լույս տեսել, որտեղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը սպառնացել է կախել Սահակաշվիլուն մարմնի որոշակի հատվածներից: Սպառնալիքը հնչել է օգոստոսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ներկայությամբ,  որը հանդես էր գալիս հակամարտության կարգավորման միջնորդի դերում:

Հետո, երբ ռուսական հեռուստաընկերությունում  նրան հարցրել էին` ճիշտ է, որ նա խոստացել է կախել Սահակաշվիլուն «ինչ որ» մարմնամասից, Պուտինն ի պատասխան   ասել է` «ինչու մեկ», հետո էլ հավելել, որ մեղավորներին պատասխանատվության  ենթարկելու հարցը կլուծի վրաց ժողովուրդը:

Սահակաշվիլին էլ դրա կապակցությամբ բազմիցս է հումորներ արել, օրինակ` ուկրաինական հեռուստաընեկերության եթերում նա ասել է «Պուտինը խոստացել է կախել ինձ մարմնի ինչ որ մասից, որոնցից` չեմ ասի, սակայն որոնք անհրաժեշտ են  յուրաքանչյուր տղամարդու ու, հատկապես քաղաքական գործչի, և նույնիսկ կին-քաղաքական գործչի»:

 

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply