«Ոսկյա» պանիրը դարձել է աշխարհի ամենաթանկ դելիկատեսներից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2011 23:36

Եթե որևէ սննդամթերք շատ  թանկ է, մենք ասում ենք, որ այն ոսկուց է:  Նոր աշխարհի ամենաթանկ պանիրը, որը սկսել են արտադրել բրիտանական երկնագույն «Ստիլտոն» պանրի արտադրողները,  պատրասված է իսկական ոսկու թելերից: Այսպիսով, դելիկատեսը ոսկուց է բառի լայն իմաստով, հաղորդում է ամերիկյան   Newslite պորտալը:

Բրիտանական հայտնի «Ստիլտոն» պանիրը, որը երկնագույն է և հազվադեպ սպիտակ, այժմ ունի  երրորդ տեսակը `ոսկյա: Այդ տեսակը  ստացել է Clawson Stilton Gold  անունը: Նա կզարդարի ծննդյան տոներին գուրմանների սեղանները և նրա գինը կլինի 100 դոլար` 100-գրամի դիմաց կամ  մեկ կգ-ը` 1000 դոլար: Ոսկյա պանրի մի փոքրիկ կտորը կարժենա  15 դոլարից ոչ քիչ:  Այսպիսով  Clawson Stilton Gold-ը սովորական պանիրից թանկ կլինի  67 անգամ:

Շատ բրիտանացիներ իմանալով , որ վաճառքի կհանվի օրիգինալ դելիկատես, կարծեցին թե դա կատակ է, քանի որ ոսկին չեն ուտում: Բայց և այնպես  արտադրողները ասում են ,որ պանրի մեջ շատ բարակ ոսկյա թիթեղների կտորները վնասակար չեն և նույնիսկ օգտակար են առողջության համար:

Clawson Stilton Gold պանիրը սահմանափակ քանակությամբ կարտադրվի ծննդյան տոներին: Արտադրողները վստահ են, որ  իրենց ապրանքը  հաջողություն կունենա: Նրանք ասում են` արդեն նախնական պատվերներ կան` մի նավթային  մագնատ և մի հայտնի փոփ երգչուհի:

 

 

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply