Նորությունների հաղորդավարն ուղիղ եթերում անպատշաճ շարժում է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2011 22:47

Հայտնի ռուս հաղորդավարուհի Տատյանա Լիմանովան խայտառակվել է անպատշաճ շարժում անելու պատճառով: Հաղորդավարուհին մի քանի տարի է , ինչ լուրեր է վարում  «РЕН-ТВ»-ով ու այս անգամ էլ պատմում էր գագաթնաժողովի արդյունքների մասին:

Նա ասում էր, որ Դմիտրի Մեդվեդևը դարձել է Ասիա-խաղաղօվկիանոսյան  տնտեսական համագործակցության նախագահը` այդ պաշտոնում փոխարինելով Բարաք Օբամային: Եվ հենց Օբամայի անունն արտաբերելիս  նա ցուցադրել է իր միջնամատը գուցե նրան, ով խմբագրել է հաղորդավարուհու տեքստը: Սակայն, դա այնպես է զուգադիպել, որ թվում է, թե  ժեստն ուղղված էր հենց Բարաք Օբամային:

 

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply