Ճշմարտությունը Քադաֆիի որդու մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 22:06
Սաիֆ ալ Իսլամ Քադաֆիի նախկին կինը պատմել է նրա այլասերված ֆանտազիաների մասին: Երկնագույն աչքերով սևահեր Նադյան հավատացնում է, որ ծանոթացել է Քադաֆիի որդու հետ Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում, որտեղ աշխատում էր: Աղջիկն այնքան է դուր եկել Սաիֆին, որ նա ամուսնության առաջարկ է արել, սակայն մի պայմանով, որ Նադյան վիրահատությամբ կվերականգնի կուսությունը և իսլամ կընդունի: Աղջիկն ասում է, որ հույս ուներ, թե կմոռանա նախկին կյանքն ու կդառնա օրինակելի կին, սակայն, պարզվել է, որ Սաիֆի ուզածն ամենևին էլ դա չէր: Տունը, որտեղ ապրում էին, շուտով վերածվել է սեքսուալ խրախճանքների վայրի, ուր շատ կանայք ու թմրանյութեր կային: Հիմա Նադյան ամուսնալուծված է, սակայն, վախենալով Սաիֆի հարազատներից, թաքնվում է Ուկրաինայում:






Facebook
Tweet This
Email This Post
