Ոչ հարիր պահվածքի համար աշխատանքից հեռացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2011 21:16

Այսօր ՀՀ ոստիկանութան պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիականին ոչ հարիր պահվածքի համար աշխատանքից հեռացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը:

 

Մեր ունեցած տեղեկություններով` պաշտոնանկությունը կապված է կիրակի օրը«Արմենիա» հեռուստաընկերությունով Գ. Շամշյանի պատրաստած տեսանյութի հետ, որում Շամշյանը նշել էր, թե հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկի հարազատների համար բարեխոսել է ոստիկանության աշխատակիցը: Շմավոնյանի` աշխատանքից ազատումն էլ կապված է եթեր հեռարձակված տեսանյութի հետ. ոստիկանությունն արձագանքել է:

 

Մեր ունեցած տեղեկություններով` նշված պաշտոնյայի նկատմամբ ծառայական քննություն է նշանակվել:

 

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնանկության մասին լուրը.«Այո, Շմավոնյանն ազատվել է աշխատանքից եւ ներկայումս ծառայողական քննություն է կատարվում»:

 

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply