Կհանդիպեն առաջատարները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 22, 2011 20:51

Մոսկվայում շարունակվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Բորիս Գելֆանդի հետ: Կատարվեց 40 քայլ: Խաղաղ ելք ունեցան նաև տուրի մյուս պարտիաները: Այսպիսով, առաջատարները մնացին նույնը: 3,5-ական միավորով աղյուսակը շարունակում են գլխավորել Արոնյանը, Մագնուս Կառլսենը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին:

Վաղը կանցկացվեն 7-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սևերով կխաղա Կարյակինի  հետ:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply