Սերժ Սարգսյանը Միշել Լեգրանին հանձնել է Հայաստանի Պատվո շքանշան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 15, 2009 16:17

outputՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել և Պատվո շքանշան է հանձնել աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին, ով այսօր բացառիկ մենահամերգ կունենա Երևանում:

Ողջունելով մեծանուն կոմպոզիտորին`  Սարգսյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ` մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաև մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում և հպարտանում է Ձեզանով»:

Կոմպոզիտորը նախագահին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին: «Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք` վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է, և իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը»,- նշել է  Լեգրանը:

Սերժ  Սարգսյանն ու Միշել Լեգրանը խոսել են նաև համահայկական նշանակության խնդիրների մասին:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply