Շնորհավորական ուղերձներ Տարոն Մարգարյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 17:47

Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանում հաատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Երևանի բարեկամ և քույր քաղաքների քաղաքապետեր, քաղաքական ու հասարակական տարբեր կառույցների ղեկավարներ:

Տարոն Մարգարյանին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիյանը, ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը , Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլոնսկին£ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրասախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Պիեր Բայեն:

Տարոն Մարգարյանին շնորհավորել են նաև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դըլանոեն, Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն, Կարրարայի(Իտալիա) քաղաքապետ Անջելո Զուբբանին, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը և շնորհավորական ուղերձներում  համոզմունք հայտնել , որ Երևանի և բարեկամ քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները այսուհետ նույնպես կշարունակվեն և նոր հեռանկարներ կունենան:

 

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply