ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են Աջափնյակ վարչական շրջանի 16- րդ թաղամասում գազիֆիկացվող շենքի աշխատանքների ընթացքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2011 17:34

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 րդ թաղամասի թիվ 14 բազմաբնակարան շենքում  պիլոտային ծրագրով իրականացվող գազիֆիկացման աշխատանքների ընթացքին են ծանոթացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պիլոտային ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի և “Հայռուսգազարդի” համատեղ նախաձեռնությամբ: Շուրջ 2 շաբաթ առաջ քաղաքապետարանի միջոցներով  նախ սկսվել էին անվտանգության պարտադիր նորմերի ապահովմանն ուղղված աշխատանքները:  Քանդվել են բնակիչների կողմից ապօրինի կառուցված խորդանոցներն ու հարկաբաժիններում տեղադրված միջանցիկ դռները, կարգավորվել են օդափոխության համակարգերը: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեից հատկացվել է շուրջ 5 մլն դրամ:

Զուգահեռաբար “Հայռուսգազարդը” իրականացրել է խողովակաշարերի անցկացման, ինչպես նաև արտաքին և ներքին գազատարերի տեղադրման աշխատանքները:

Զրուցելով այս և հարևան շենքերի բնակիչների հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել  է, որ որքան շուտ կարգի բերվեն անվտանգության պահանջներին հակասող տարածքները, այնքան արագ կկազմակերպվվեն գազիֆիկացման աշխատանքները:

16 –րդ թաղամասի բարձրահարկ տիպային շենքերը ժամանակին նախատեսված չեն եղել գազով շահագործվելու համար: Ընդառաջ գնալով բնակիչների խնդրանքին, Երևանի քաղաքապետարանի և “Հայռուսգազարդի” համատեղ նախաձեռնությամբ նախագծային նոր լուծումներ են մշակվել տիպային այս շենքերի գազիֆիկացումը կազմակերպելու համար: Գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան շենքի 120 բնակարաններ :

Հակահրդեհային անվտանգության և  տեխնիկական մյուս պայմանների ապահովումից հետո, հաջորդաբար կգազիֆիկացվեն նաև 16 րդ թաղամասի մնացած 31 բարձրահարկ շենքերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply