ԿԲ խորհուրդը հաստատել է առաջիկայում թողարկվելիք հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2011 17:40

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 22-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2011 թ. երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը և ՀՀ ԿԲ 2011 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը: Խորհուրդը հաստատել է նաև ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը:

Խորհրդի կողմից հաստատվել են ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Վահրամ Փափազյան-125» ոսկե, «Ստեփան Աղաջանյան-150», «Բենիամին Մարգարյան-100», «Արա Բեքարյան-100», «Սերգեյ Փարաջանով» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Խորհուրդը որոշել է «ՍՓԻՆ ԹՈՓ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 768 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրել «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, իսկ «ՆՈՄԻԴԻՍԿ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա:

ԿԲ Խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2011 թ. երրորդ եռամսյակի «Բանբեր» պարբերականը:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply