Հայկական շոուբիզնեսում նոր պոռնոսկանդալ է հասունանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 17:31
Հայկական շոուբիզնեսում նոր պոռնոսկանդալ է հասունանում, որի կենտրոնում այս անգամ «Աննա» հեռուստասերիալի և «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է։ Ըստ որոշ կայքերից ստացված տեղեկության, համացանցում տարածվել են նրա մասնակցությամբ պոռնոլուսանկարներ ու տեսագրություն։ Թե ինչպես են դրանք տարածվել, առայժմ հայտնի չէ:
verjinlurer.am-ի թղթակիցը խոսել է հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, ով հայտնել է, որ իրենք պատրաստվում են քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր Անիի անվան տակ նման տեսանյութեր ու նկարներ են տեղադրել համացանցում:
Արշակյանը նաև նշել է, որ այդ տեսանյութը արված է եղել դեռևս շատ վաղուց և այն չի պատկանում Անի Երանյանին, պարզապես «հերոսուհին» Անիին շատ նման մի աղջիկ է. «Այդ տեսահոլովակում, ինչ-որ նկարներում Անի Երանյանը չի: Նրան ճանաչող մարդիկ, դրանք տեսնելով, միանշանակ կասեն, որ ինքը չի: Չգիտեմ` ով է այդ անձնավորությունը, որ զրպարտություն է տարածում Անի Երանյանի անվան շուրջ: Անի Երանյանն այդ մարդը չի. նա մեր սերիալի լավագույն դերասաններից ու լավագույն մարդկանցից մեկն է, որն իրեն լավագույնս է դրսեւորում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նմանատիպ սկանդալ տեղի ունեցավ դերասանուհի Անժելա Սարգսյանի անվան շուրջ, որի պոռնոլուսանկարները կարճ ժամանակով տարածվեցին համացանցում, սակայն աղմուկը չդադարեց երկար ժամանակ։






Facebook
Tweet This
Email This Post
