“Գիսանե” երիտասարդական հանրապետական թատերական փառատոն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 17:22
“Գիսանե” երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի կազմակերպիչները հրավիրել էին Մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրեցին փառատոնի ողջ ընթացքը: “Գիսանե” Առաջին երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը` մեր մշակութային կյանքի նորալուկներից է: 2011թ. փառատոնի համար մեկնարկային է: Փառատոնը երիտասարդ թատերական գործիչներին դրսևորման, կայացման ու ճանաչման հրաշալի հնարավորություն է ընձեռնում: Փառատոնի տնօրեն` Հայկ Ավագյանի խոսքերով,- ” “Գիսանե”-ն իր ուղին սկսեց դեռևս 2008թ.-ին, սակավ հայտերով: Այժմ”Գիսանեն” ընդարձակել է իր աշխարհագրությունը և ներբուհականից վերածվել հանրապետական փառատոնի:”Գիսանեն” կդառնա սպասված ու ավանդական թատերական փառատոն, կընձեռի մեզ` երիտասարդ մասնակից ստեղծագործողներիս, ճանաչելու և կայանալու հնարավորություն, թատերական ասպարեզում իր տեղը գտնելու և արգասաբեր աշխատանքով նպաստելու ներկայիս թատերական մշակույթի զարգացմանը “: Փառատոնին ներկայացված էին`
. Պետական տիկնիկային թատրոն- Ալյոնա Չուբարովա “Երիտասարդություն մեկ գիշերով” ռեժ. ` Գոհար Փոքրիկյան
. Գեղագիտության ազգային կենտրոն- Ալլա Բունիաթյան “Շամիրամ և Կլեոպատրա” ռեժ. ` Ալլա Բունիաթյան
. Մետրո թատրոն- Հովհաննես Թումանյան “Շաշաստան” ռեժ.` Նիկոլայ Ծատուրյան
. Կամերային երաժշտական թատրոն-Հակոբ Պարոնյան “Քաղաքավարության վնասները” ռեժ.` Վազգեն Թորոսյան
. Ալբերտ Բոխադ “Հացը” ռեժ. Ռուբեն Զաքարյան
. Կամերային Երաժշտական թատրոն Պարային համույթ Parline “Յոթ մեղք”
. Կամերային երաժշտական թատրոն-Վիլիամ Սարոյան “Էյ, ով կա այդտեղ” ռեժ.` Լեոնիդ Հարությունյան
. Հայաստանի թատերական գործիչների միություն- Վուդի Ալեն “Մահը թակում է դուռը” ռեժ.` Լիլիթ Մելիքյան
. Երևանի կամերային թատրոն- Ալլա Բունիաթյան “Իսպանուհու զգեստը” ռեժ.` Ալլա Բունիաթյան
. Երևանի կամերային թատրոն- Կարինե ոդիկյան”Երկրորդ կտակ”ռեժ.` Թագուհի Ներսիսյան
. Գոյ թատրոն- Պետրոս Դուրյան “Գիտցեք, որ դեռ կենդանի եմ” ռեժ.` Արա Ասատրյան
. Գոյ թատրոն- “Կյանքի հնգ մասնիկներ” ռեժ.` Անի Աբրահամյան
. ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոն- Ֆրունզե Գևորգյան ” Արհեստական արբանյակը”
. ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոն- Կառլո Գոլդոնի “Երկու տիրոջ ծառան” ռեժ.` Անտոն Աղայանց
. ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոն- Ռոբերտ Բյորնիսոն ” Աստղից իջած մարդը” ռեժ.` Նարիա Ստեփանյան
. ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոն- Մուշեղ Իշաան”Կիլիկիո արքա” ռեժ.` Հակոբ Ֆագջյան
. ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոն- Ժան Անույ ” Մեդեա” ռեժ.` Անի Մկրտչյան
. ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոն- ՎԻլիամ Սարոյան ” Վիլիամ Սարոյան” ռեժ.` Նարինե Գրիգորյան
Փառատոնի հանձնաժողովի կազմում էին` Հանձնաժողովի նախագահ` Լևոն Իվանյան, Ռուբեն Կարապետյան, Աննա Հեքեքյան, Վարդան Մկրտչյան, Արա Խզմալյան, Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևանյան, Էրիկ Բարսեղյան, Տիգրան Ասատուրովը:
Հասմիկ Ներսիսյան






Facebook
Tweet This
Email This Post
