ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակության անդամներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2011 16:15

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակության անդամներին` Հայաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության նախագահի մասնակցությամբ եւ լսել նրանց խնդիրները` կապված Վերին Լարսի անցակետի հետ:

Նախարար Մ.Վարդանյանը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջեւ եւ համատեղ ուժերով փորձել լուծել խնդիրը:
Հավելենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին  ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվ! են թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքի առաջին էջում, տեսանելի հատվածում տեղադրված է Վրաստանի ավտոճանապարհների, այդ թվում` Վերին Լարսի անցակետի վերաբերյալ տեղեկատվություն` Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը: Տեղեկատվությունը, ըստ անհրաժեշության, պարբերաբար թարմացվում է:

 

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply