Նախարարի հանձնարարականը կրթաթոշակների վճարման վերաբերյալ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2011 15:14

Արձագանքելով “Ժողովուրդ” օրաթերթի  և այլ էլեկտրոնային լրատվական կայքերի այն տեղեկությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չի վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.  Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը և  վաղվանից  ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու  վերաբերյալ:


Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply