Երևանի քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 15:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Հրայր Անտոնյանին և  շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին`  համատեղ աշխատանքի համար:

Տարոն Մարգարյանը  կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը` անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ  մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները: Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի նվիրված աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է  համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք:

“Պետք է սրտացավ լինենք մեր  աշխատանքում, ցուցաբերենք    կամք և  հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում”, -նշել է քաղաքապետը, ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու  բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply