Վարչապետը գնացել է իր հանձնարարականի հետքերով

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 13:48

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենք և ծանոթացել է այստեղ իրականացվող գազիֆիկացման աշխատանքների ընթացքին: Շենքի բնակչությունը նախկինում դիմել էր վարչապետին՝ գազիֆիկացման խնդրանքով, սակայն այստեղ չէր թույլատրվում կատարել նման աշխատանքներ՝ նախագծային նորմատիվների խախտման պատճառով:

Կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն քաղաքապետարանը կատարել էր ուսումնասիրություններ՝ խնդրի լուծման նպատակով:

Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել են շենքի հակահրդեհային և անվտանգության բոլոր նորմատիվները, վերացվել թերությունները, որից հետո էլ սկսվել են գազիֆիկացման աշխատանքները:

16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերի ընթացքում. այժմ ավարտվել են գազիֆիկացման աշխատանքների 70 տոկոսը: Շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդրանքին արձագանքելու համար:

Սա առաջին շենքը կլինի այս թաղամասում, որը կգազիֆիկացվի, քանի որ մյուս բոլոր շենքերը ևս դեռևս չեն համապատասխանում գազիֆիկացման համար անհրաժեշտ անվտանգության պայմաններին:

Թաղամասի այն շենքերի բնակիչները, ովքեր համատիրությունների հետ միասին նախագծային տեսքի կբերեն իրենց շենքերը՝ առաջիկայում ևս կապահովվեն գազով:

 

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply