Բակո Սահակյանը կարևորել է Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 13:17

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս-Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար, «ԷկոՊանելԳրուր» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանի եւ ճարտարապետ Սեւակ Պետրոսյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության շինարարական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր: Նախագահը կարեւորել է Արցախում ժամանակակից շինարարական մեթոդների կիրառումը` հատկապես բնակարանաշինության ոլորտում, եւ այս բնագավառում Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply