Ներկայացվել է ԱԻ հնարավոր սցենարների հետևանքների ու խոցման գոտիների ավտոմատ որոշման փորձնական ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2011 13:09

Նոյեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի տեխնոլոգիաների ներդնման կենտրոնի ներկայացուցիչներն ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ներկայացրեցին Երևանում տարբեր արտակարգ իրավիճակների հնարավոր սցենարների հետևանքների ու խոցման գոտիների ավտոմատ որոշման փորձնական ծրագիրը։

Ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր աղետների դեպքում մոնիտորների վրա տեսնել, թե ինչ տարածք է տուժել աղետից, մուտքագրված շառավղով տարածքում առկա կարևոր օբյեկտները` հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ հաստատություններ, ինչպես նաև յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն։

Ներկայացվեց նաև հրշեջ և այլ հատուկ մեքենաների վրա տեղադրվող սարքի` արբանյակային մշտադիտարկման համակարգի ծրագիրը։ Մեքենայի վրա տեղադրվող այս սարքը հնարավորություն է տալիս իրական ռեժիմով տեսնել մեքենայի դիրքը քարտեզի վրա և մեքենայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն` վառելիքի քանակ, արագություն, տեղակայման վայրից դուրս գալու և վերադառնալու ժամ և այլն։ Գրանցվող բոլոր տվյալներն ավտոմատ ձևով արխիվացվում և պահպանվում են։

ԱԻ նախարարը հանձնարարեց ուսումնասիրել ծրագիրը, ինչպես նաև Երևանի հրշեջ մասերի մեքենաների վրա փորձնական տեղադրել ներկայացված սարքերը։
Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցությունը Երևան քաղաքի տնտեսության կառավարման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդնմամբ զբաղվող այս կենտրոնի հետ նոր խոստումնալից հեռանկարներ ունի։

 

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply