Սիլիկոնի փոխարեն` մեկուսիչ. սարսափելի գեղեցկություն` Մայամիից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2011 12:51

ԱՄՆ-ում դատապարտվել է մի ինքնակոչ, որն իրեն պլաստիկ վիրաբույժի տեղ  էր  դրել:

Նա փորձել է գումար աշխատել կանանց փարթամ չափսեր տալով:  Վայ-վիրաբույժը սիլիկոնի փոխարեն օգտագործել է  ավտոմեքենաների անվադողերում կիրառվող ցեմենտ ու մեկուսիչ:

«Երբ այդ խառնուրդը ներարկվում է ավտոմեքենայի  անվադողի մեջ, այն հնարավորություն է տալիս հասնել մինչև ավտոսերվիս». այս գովազդի հեղինակները դժվար թե երբևէ ենթադրեին, որ գովազդվող խառնուրդը կկիրառվի մարդկանց  դեպքում:

Այդ բժիշկ կոչեցյալն այժմ ձերբակալված է ավտոքիմիա, սուպերսոսինձ կարծրանյութ ու հանքային յուղ  ոչ նպատակային օգտագործելու  համար: Հենց այսպիսի կոկտեյլ է կիրառվել հիվանդի փափուկ մասը մեծացնելու համար: Ոստիկանները չէին սխալվում ենթադրելով, որ բժիշկը տղամարդ է, համենայն դեպս, ինչ-որ ժամանակ եղել է տղամարդ: Ըստ երևույթին  նա սեփական  «արդյունքներով» ու  ծառայությունների դիմաց պահանջած  էժան գներով է  գրավել. ընդամենը 700 դոլար`  մի քանի հազարանոց սիլիկոնի փոխարեն:   Հաճախորդն էլ, կլինիկայից դուրս գալով, ուղիղ քաղաքային հիվանդանոցում է հայտնվել, որտեղ նրա հետույքից ցեմենտից բացի հայտնաբերել են հակաբիոտիկների նկատմամբ կայուն ոսկեգույն ստաֆիլակոկ: Մի զավեշտալի փաստ էլ կա. վիրահատության համար արված կտրվածքը «բժիշկը» կպցրել է սուպերսոսնձով:  Հետաքրքիր է, որ  տուժած հաճախորդը չէր էլ ցանկանում բացահայտել, թե ով է իրեն այդ օրը գցել:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում, սակայն ոչ այսպիսի: Ներկայումս ԱՄՆ-ի հարավում նորաձև է փարթամ հետույքը, ու շատերը փորձում են վիրահատական ճանապարհով ձեռք բերել այն, ինչը հին ժամանակներում բնությունից  էր տրված աֆրիկյան ցեղերին: «Գոթենտոտներ».  այսպես է կոչվում աֆրիկյան էթնոսը, որի կանայք ինչ որ ժամանակ ապշեցրել են իրենց փարթամ հետույքով: Նրանց մոտ հետույքի մեծությունը սոցիալական կարգավիճակի ցուցանիշ էր, որքան մեծ` այնքան բարձր: Հիմա Ամերիկայում բնակվող աֆրոգեղեցկուհիները փորձում են նախնյաց ուրվագծերը վերականգնել լավագույն դեպքում` սննդակարգով, վատագույնի դեպքում` ձեռքի տակ եղածով,այդ թվում նաև  շինանյութով: Իր փորձարարության համար ձերբակալված  Ռոն Մորիսը կվճարի 7,5 հազար դոլար տուգանք ու ազատազրկման ժամկետ կստանա:

 

 


Դիտվել է 2007 անգամ:
Print Friendly

Leave a Reply