Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 12:55
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ հրաժարականի դիմում է գրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերը։ Հրաժարականն ընդունված է, Մուշեղյանն այլևս թաղապետ չէ։
Թերթը գրում է, որ Մուշեղյանը, որը հայտնի է «մանումենտցի կյաժ Էդո» մականունով, համարվում է նախկին քաղաքապետի ամենամերձավոր անձանցից մեկը. Կարապետյանի առաջին նշանակումը հենց Մուշեղյանն էր։ Հետագայում նա դարձավ նաև ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար. ենթադրվում է, որ այդ պաշտոնը ևս կթողնի։ Ուշ երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Մուշեղյանի փոխարեն թաղապետ է նշանակվել նրա տեղակալ Հրայր Անտոնյանը, որը Մարգարյանի մտերիմ ընկերն է։
Այսինքն` Արաբկիրի թաղապետին, որը Կարեն Կարապետյանի ընկերն էր, փոխարինելու է գալիս Տարոն Մարգարյանի ընկերը: Փաստորեն, մայրաքաղաքում սկսվում է մարգարյանական էպոխան:






Facebook
Tweet This
Email This Post
