Վրաերթի են երթարկել 19-ամյա երիտասարդի և 9-ամյա աղջկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 12:42

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «ԳԱԶ-3110-121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 08.30-ին, թիվ 122 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 02.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է հողաթմբին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երեք դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 759 անգամ: