Գազալցակայանում 60-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 12:32

Նոյեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցի գազալցակայանում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, ապա բախվել տուժածի` գազալցակայանում կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղրդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 727 անգամ: