Վաղը կբացվի նկարիչ Արշոյի անհատական ցուցանանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 12:18
Սույն թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա հայտնի նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները (“Թռչկանի ջրվեժը”, “Նազրևան գյուղը”, “Ամառը Փարպիում”, “Աղջիկը հայելու առաջ”, “Ծաղկաձորյան բնապատկեր” և այլն):
Նկարչի 72 ամյակի նախօրեին բացվող այս ցուցահանդեսի խորհուրդը մեծ է և այդ խորհուրդը կարելի է հասկանալ միայն նրա գունաշխարհին ծանոթանալով:
Ցուցահանդեսին հրավիրված են ՀՀ առաջին տիկինը, ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ Սփյուռքի նախարարը, պետական այլ պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Բացման արարողության ժամանակ նախատեսվում է ֆուրշետային մաս: Մուտքն ազատ է:






Facebook
Tweet This
Email This Post
