Լայզա Մինելին «բախվել» է շանն ու կոտրել ոտքը 3 տեղից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2011 6:37

Հանրաճանաչ արտիստուհին եռակի կոտրվածք է ստացել` բախվելով սեփական շանը: Անցած շաբաթ-կիրակի Լայզա Մինելին սայլակով` աջ ոտքը գիպսում հայտնվել է Նյու Յորքի համերգային հարթակներից մեկում: Նա պատմել է, թե ինչպես է դեպքը կատարվել: Թե ինչ ցեղատեսակի ու չափսերի է Մինելիի շունը, որը կատարվածի գլխավոր մեղավորն է` չի հայտնվում:

Անցյալ տարի ճանաչված դերասանուհին «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում  խաղացել է ինքն իրեն: Նա 4 անգամ է ամուսնացել. սցենարիստ Պիտեր Ալենի, պրոդյուսեր ու ռեժիսոր Ջեկ Հեյլիի, քանդակագործ Մարկ Գիրոյի և, հեռուստապրոդյուսեր Դրիդ Գեսթի հետ: Արտաամուսնական հարաբերություններ է ունեցել Մարտին Սկորսեզեի, Միխայիլ Բարիշնիկովի, Շառլ Ազնավուրի հետ: Մինելին երեխաներ չունի:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply