«Խոսող ափսեն» կօգնի վերականգնել առողջությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2011 5:39
Այս նոր հայտնագործությունը կոչված է հետևելու ողջ ընտանիքի սնման ռեժիմին` թույլ չտալով ոչ մեկին դրանից դուրս սնվել:
«Mandometer» անունը ստացած շվեդական սպասքը կազմված է ոչ մեծ ափսեից ու դիսփլեյից, որի վրա ճիշտ սնվելու խորհուրդներ են հայտնվում: Սպասքը կիրառելու տեսանկյունից շատ պարզ է. բավական է դրա մեջ մեկ չափաբաժին լցնել ու, ափսեն կսկսի կշռել այն, հետո անընդհատ հարցնել` չեք կշտացել արդյոք կերածով, ինչպես նաև կզգուշացնի, եթե «զգա», որ արագ եք ուտում:
Նման հսկողության ներքո սկսում եք քիչ ու դանդաղ ուտել: «Խելացի ափսեն» ստեղծողներն ասում են, որ շուտով իրենց երախայրիքով կարելի է պայքարել գլոբալ գիրացման դեմ: Ափսեն արժե 2 հազար դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
