Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 9, 2009 16:33
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գնտվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին: Նախարարի հետ հանդիպման ընթացքում Գորդոնը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ բազմաբովադնակ համագործակցության ընդլայնումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նալբանդյանը և Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, կարևորվել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի հետ կապված հարցերին:
Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ԱՄՆ վարչակազմի աջակցությունը:
Զրուցակիցները խոսել են նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս ենթատեքստում Գորդոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է ակտիվորեն նպաստել հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին:
Սա պետքարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո Գորդոնի առաջին արտասահմանյան ուղևորությունն է: Իսկ հունիսի 10-ին նախատեսվում է նրա այցը Բաքու:






Facebook
Tweet This
Email This Post
