ԱԱԾ-ն երեք անձի պետական դավաճանության մեղադրանք է առաջադրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2011 18:05

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին  չհայտնելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ  թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը,  Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ  ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք`  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով,  Ա. Չտրկյանին`   ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով:
Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ  Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ  քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

2011թ. նոյեմբերի 15-ին  քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply