Ավստրալիայում էգ կոկորդիլոսն այցելել է գեղեցկության սրահ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 17:50
Մասնագետները տարբեր ծառայություններ են «մատուցել» էգ կոկորդիլոսին, որպեսզի նա ըստ
արժանվույն նախապատրաստված լինի ամուսնական սեզոնին:
Հարևանությամբ գտնվող հետազոտական կենտրոնից հատուկ փորձի համար գեղեցության սրահ են բերել 2 մետրանոց կոկորդիլոսին: Սողունների մոտ այժմ զուգավորման շրջանն է, այդ պատճառով էլ գիտնականները որոշել են ժանիքավոր գեղեցկուհուն լրացուցիչ փայլ հաղորդել: Կոկորդիլոսը մասնագետների մոտ մի քանի ժամ անցկացրեց, այդ ընթացքում նրան մերսում, մազահեռացում, մանիկյուր ու պեդիկյուր արեցին: Բոլոր գործողությունների ընթացքում, ինչպես վայել է իսկական տիկնոջը, կոկորդիլոսը անտրտունջ դիմացավ անհարմարություններին` առանց ագրեսիայի գեթ մի նշույլի:







Facebook
Tweet This
Email This Post
