Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց հրաժարականի մասին իր դիմումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 21, 2011 17:44

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի  համաձայն` Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին`  Ազգային ժողովի նիստում:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի  համաձայն,  եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ: Ուստի, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի  Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ  (104 կողմ ):

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply