Մանուկ Վարդանյանը ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2011 17:08

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանին աջակացելու համար:

Մ.Վարդանյանը մեծ ձեռքբերում է համարել մի շարք կառույցների, այդ թվում Հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությամբ կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոնի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շփվել արտաքին աշխարհի հետ:
Նախարարն անդրադարձել է նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիբերանվտանգության խնդիրներին աջակցելու եւ տեսակոնֆերանսների համար համապատասխան կահավորանքի տրամադրման հարցերին:
ITU գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանն անցած տարվա համեմատ ԱՊՀ տարածաշրջանում ամենադինամիկ զարգացումն ու արդյունքներն է արձանագրել: Ըստ Հուլին Ժաոյի, Հայաստանն իր ցուցանիշներով այս տարի առաջ է անցնել  Ադրբեջանին, Չինաստանին եւ Թաիլանդին:
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը:

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply