Շանտաժի ու հակաշանտաժի նոր համամասնություն` նոր տարբերակով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2011 16:59

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ասաց, որ ինքը ոչ ոքի շանտաժ չի արել, դեռ մի բան էլ իրեն են շանտաժի ու սպառնալիքների ենթարկել:

“Նախ` ինքս ոչ մի շանտաժ էլ չեմ արել, ոչ էլ սպառնացել եմ: Ես տեղեկացրել եմ արդարադատության նախարարին իմ հետագա քայլերի մասին և, եթե ֆաքսի մեջ տեսնում եք, պահանջել եմ օրենքի շրջանակներում օրենք կիրառել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանդեպ, վերջ դնել անօրինականություններին: Ինչ ա նշանակում` շանտաժ անել` օրենք պահանջել. Եթե մարդը օրենք ա պահանջում, դա շանտա՞ժ   ա”,- հռետորական հարց ուղղեց Հարություն Առաքելյանը:

ՀՌԱԿ ատենապետը  ասաց  ավելին, որ շանտաժ և սպառնալիք  անցած 4 ամիսների ընթացքում ներկայացվել է  Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությանը: Նա նշեց, որ այդ շանտաժն ու սպառնալիքները իրականացվել են երկու ճակատով.  մի կողմից  ոստիկանություն-դատախազությունը       ՀՌԱԿ ատենապետին մեղադրեց   կուսակցության գույքը միանձնյա օտարելու մեջ,   մյուս կողմից ` արդարադատության նախարարությունը   չհասատատեց  կուսակցության 19-րդ համագումարի արդյունքները:

“Երբ ես ֆաքսերն ուղարկեցի, մի ճակատի ներկայացուցիչ դատախազը սկսեց խոսել արդարադատության գործի մասին: Այսինքն երկու գործերը եկան կպան իրար` ինչը ինձ պետք էր ապացուցել, որ կուսակցության դեմ մեկ կենտրոնից են ղեկավարվում ոտնձգությունները”,- նշեց Հարություն Առաքելյանը:

Կառավրության կողմից հրապարակված հաղորդագրության` ֆաքսի տեքստի մեջ Հարույթուն Առաքելյանը` մասնավորապես, նշել էր` “Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. Կա’մ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական լիազորությունները, մոռանում ենք իրար և ամենքս անցնում է իր գործին… կա’մ ես ստիպված անցնում եմ իմ խոստման ի կատար ածելուն… Տեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու…”: Բերված հատվածի նպատակը պարզաբանելու “Անկախ”-ի խնդրանքին Հարություն Առաքելյանը պատասխանեց, որ իր գործը բացահայտումները շարունակելն է`  “Իսկ իմ գործն ինչն ա` իմ շահերը, ժողովրդի շահերը պաշտպանելն ա, ու հենց այդ հարցով եմ դիմում նախարարին: Իսկ ինչ վերաբերում ա մոռանալուն, թքած իրանց վրա, մնում ա ես իմ գործերը թողած ամեն օր նստեմ, Հրայր Թովմասյանին հիշեմ` ոչ սիրուն աղջիկ ա, ոչ եսիմ ինչա, իրան հիշեմ ինչ անեմ: Բա ինչ անեմ, նկարը կախեմ կաբինետո՞ւմս: Միգուցե այստեղ մի քիչ պրովոկացիա   կա` ինձ պետք էր այդ ֆաքսը, տեսնելու համար մի կենտրոնից ա գալիս այդ ամենը, թե ոչ: Երբ ես գրեցի, իրենք էլ ասացին ըհը, կայնենք մամուլին տարածենք, սենց բան ա գրել Առաքելյանը: Երբ որ տարածքների գործով դատախազը խոսում ա արդարադատության ֆաքսերից, ես, կրկնում եմ, ես հասկացա, որ սա ղեկավարվում ա մեկ կենտրոնից”:

Իսկ այդ կենտրոնը, Հարություն Առաքելյանի համոզմամբ, միանշանակ Տիգրան Սարգսյանն է:

 

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply