Դոնեցկի «Մետալուրգը» հաղթեց առանց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 15, 2009 16:22

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի և Արարատ Առաքելյանի թիմը` Դոնեցկի «Մետալուրգը», ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում, հաղթելով Լվովի «Կարպատներին» (2:1), դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մխիթարյանը և Առաքելյանն այդ հանդիպմանը չմասնակցեցին. նրանց հանգստանալու հնարավորություն էր տրվել: «Մետալուրգը» գավաթային հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 28-ին:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply