Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում այսուհետ դասական երաժշտություն է հնչելու…
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 16:37
Ուսանողական խորհրդի անդամ մի քանի ուսանողներ` հեռուստառեժիսուրա բաժնից, նիստի ժամանակ քննարկել են և նախաձեռնել մի քայլ, ըստ որի համալսարանում դասամիջոցների ժամանակ հնչելու է դասական երաժշտություն:10 և 30 րոպեների ընթացքում կհնչեն Բեթհովեն, Բախ, Մոցարտ և այլն…
Դեկանատում այս հարցը քննարկվել է և ուսանողների առջև դրվել է մի խնդիր` ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ: 500 ուսանողների ստորագրություն ունենալու դեպքում, որի առջև գրվում է ուսանողի անունը, կուրսը և բաժինը, արդարությունը պահպանելու համար, իրավունք է տրվում նրանց լսել որակյալ և ճաշակով երաժշտություն: Նրանք դասամիջոցների ժամանակ հնարավորություն կունենան լիցքաթափվել, և ցրվել մի փոքր, առօրյա դասերից և բոլորին սպասվող առաջիկա քննություններից: Իհարկե կան երիտասարդ ուսանող և ուսանողուհիներ, որոնք դեմ էին կտրականապես ստորագրահավաքին, քանի որ գերադասում են լսել Թաթուլ և Արմենչիկ, բայց միևնույնն է ստորագրահավաքը բարեհաջող ավարտ է ունենալու, չէ որ նոյեմբերի 18-ից սկսած հավաքված ձայների թիվը հասնում է 200-ի:
Անժելա Շահումյան






Facebook
Tweet This
Email This Post
