ԶԼՄ-ները հայտնել են` Քեյթ Միդլթոնը հղի է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 16:28
Բրիտանական դեղին մամուլի տվյալներով, Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը պատրաստվում են ծնող դառնալ: ԶԼՄ-ները Բուքինգհեմյան պալատի անանուն աղբյուրի հավաստմամբ, հայտնում են, որ բրիտանական արքայազնի կինը 6 ամսական հղի է: Բուքինգհեմյան պալատից լուրը պաշտոնապես չի հաստատվել: Լրագրողները հավատում են նաև լուսանկարներին , ուր Քեյթի ձեռքը փորին է: Ուղիղ մեկ տարի առաջ էր, որ զույգը հայտարարեց նշանադրության մասին: Նրանք պաշտոնապես պսակադրվեցին 2011-ի ապրիլի 29-ին:






Facebook
Tweet This
Email This Post
