Կինը մազերը ներկելուց հետո ընկել է կոմայի մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 16:17
Երիտասարդ կինն ընկել է կոմայի մեջ ու թերևս այլևս չկարողանա նորմալ կյանք վերադառնալ:
Ողբերգության պատճառը համաշխարհային ճանաչում ունեցող «L’Oreal» ապրանքանիշի մազերի ներկն է եղել: Բրիտանացի բժիշկները հաստատել են, որ 38-ամյա Ջուլի Մաքքեյբի ներկայիս վիճակը մազերի ներկի բաղադրության մեջ առկա քիմիական նյութերով պայմանավորված ալերգիկ ռեակցիայի հետևանք է:
Նրանք չեն բացառում, որ նման ռեակցիա կարող էր առաջանալ մազերի շատ ներկերում կիրառվող պարաֆենիլենդիամինի հետևանքով, սակայն այդ հայտարարությունը չի համապատասխանում ամուսնու խոսքերի հետ, որը հավաստիացնում է, թե կինը մազերը ներկում է յուրաքանձյուր 6 շաբաթը մեկ անգամ:
Բրիտանիայի իշխանությունները խոստացել են առաջիկայում փորձագետներին հանձնարարել ուսումնասիրել «L’Oreal»-ի բաղադրությունը:






Facebook
Tweet This
Email This Post
