Չինաստանի բնակիչներն ինտերնետում տեղադրել են իրենց մերկ լուսանկարները /լուսանկարներ/
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 15:59
Չինաստանի բնակիչները ինտերնետում տեղադրել են իրենց մերկ լուսանկարները` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով իշխանություններին` նկարիչ Այ Վեյվեյին արտաքսելու համար:
Իրենց մերկ լուսանկարները ցանցում տեղադրում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Նրանք առաջնորդվում են` «Այ Վեյվեյի երկրպագուները մերկանում են: Ուշադրություն, Չինաստանի կառավարություն, մերկությունը պոռնոգրաֆիա չէ» կարգախոսով:
Նախորդ շաբաթ տեսագիր Ժաո ժաոն, որը լուսանկարել էր մերկ Վեյվեյին չորս` նույնպես մերկ կանանց հետ, հարցաքնության է կանչվել, ուր նրան ստիպել են ասել, որ իբր ինքը գիտակցորեն
պատրաստել ու տարածել է պոռնոգրաֆիական լուսանկարներ:
Չինական օրենսդրության համաձայն, դա ծանր հանցագործություն է համարվում: Ինքը` Վեյվեյը հերքում է լուսանկարի քաղաքական ենթատեքստը: Նա ասում է , որ նկարը «վախերից ազատվելու ու մեկուսացման վտանգի դեմ է»:
Ավելի վաղ նկարիչը բանտում 3 ամիս է անցկացրել հարկերից խուսափելու համար: Նկարչի կողմնակիցները օգնել են նրան գումար կուտակել` 1,3 մլն տուգանքը վճարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
