Սենեգալի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2011 15:54

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում փոխնախարար Մանասարյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Սենեգալի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ խորանալ:

Դեսպան Դիուֆը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կարեւորվեց համագործակցությունն այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:

 

Հյուրի խնդրանքով Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

 

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply