Ջորջ Քլունին ուզում է խաղալ Ստիվ Ջոբսի դերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2011 15:01

Հոլիվուդի հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ  Քլունին  կխաղա  Ստիվ Ջոբսի  դերը   ապագայում Apple-ի հիմնադրի մասին կենսագրական  ֆիլմ  նկարահանելու  ժամանակ : Իհարկե,   50-ամյա  Քլունին  ունի  իր մրցակիցը  ` «Շտապ օգնություն»  ֆիլմի  իր նախկին գործընկեր   Նոա Ուայլին:

Հարցն այն է ,որ  Ուայլին  մի անգամ արդեն խաղացել է  Ջոբսի դերը  1999թ.  «Սիլիկոնային հովտի ավազակները» ֆիլմում, որը նվիրված էր  ԱՄՆ-ում  IT ոլորտի  առաջնորդներին `Apple -ին և  Microsoft-ին:  Apple-ի  հանգուցյալ առաջնորդի  դերի համար երկու  դերասանների  պայքարին անդրադարձել է  Now Magazine-ը` աստղերի  կյանքի մասին  ամսագիրը:

Ասում են,որ  56 տարեկանում քաղցկեղից մահացած Ստիվ Ջոբսի  մասին ֆիլմը կսկսեն նկարել մյուս տարի`  վերջերս լույս տեսած  Ուոլտեր Այզեկսոնի գրած կենսագրականի հիման վրա:

Ավելի վաղ   Los Angeles Times -ը հաղորդել էր, որ նկարահանումը  կիրագործի   Sony Pictures կինոընկերությունը:Սակայն  Sony -ի ներկայացուցիչները հրաժարվում են որևէ  մեկնաբանություն տալ  կինոնկարի վերաբերյալ,   մինչև վերջնականապես չլուծվեն   նկարահանման հետ կապված  բոլոր հարցերը: Դա կարող է ընկերության  վրա նստել մի քանի միլիոն դոլար:   Sony-ի  նկարահանած կենսագրական հաջողված  ֆիլմերից է  «Սոցիալական ցանցը »` Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգի մասին և Մայքլ Ջեքսոնի մասին   «This is it»` «Ահա ամբողջը» երաժշտական ֆիլմը:    Հնարավոր է`   Ջոբսի կենսագրականը  կինոսցենարի վերածումը  հանձնարարեն  Ահարոն Սորկինին, ով  գրել էր «սոցիալական ցանցի» սցենարը:


Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply