Երևանում բացվել է կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոնը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2011 14:45

ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարարության եւ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի մասնակցությամբ եւ “Հայփոստ” ՓԲԸ աջակցությամբ Երեւանում` Սարյան 22 հասցեում, բացվել է կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն:

Բացմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն եւ պաշտոնատար այլ անձինք:

Նախարար Մ.Վարդանյանը շնորհավերելով ներկաներին կենտրոնի բացման առիթով նշել է, որ կենտրոնի ստեղծումը տեսողական խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն կընձեռի օգտվելու տեղեկատվական ռեսուրսներից: Կենտրոնում կսովորեն եւ կվերապատրաստվեն  տեսողական խնդիրներ ունեցող անձանց կրթությամբ եւ վերականգնումով զբաղվող մասնագետները:

Հուլին Ժաոն հայտնել է, որ նման կենտրոն ԱՊՀ տարածաշրջանի երկրներից առաջինը բացվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ Հայաստանը` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ակտիվ մասնակցություն է ունենում նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ նոյեմբերի 22-23-ը կենտրոնի հիմնադրման շրջանակներում կրթության բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը կրթական դասընթաց կանցկացնի կույրերի կրթությամբ եւ վերականգնումով զբաղվող գործակալությունների ղեկավարների, մանկավարժների եւ փորձագետների համար:

 

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply