Բակո Սահակյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 21, 2011 13:58

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանի եւ Դենիս Զայնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply