Հայաստանի`ԵՄ ինտեգրման 2010-2011թթ. գործընթացների համար նախատեսվում է տրամադրել 33 մլն եվրո

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2009 15:28
dscn2130

Աջից`Ջոն Կրայեր, մեջտեղում` Ներսես Երիցյան

Այսօր մեկնարկեց Արևելյան գործընկերության նախաձեռնության` Հայաստանի ԵՄ հետ տնտեսական ինտեգրման քաղաքական ու տնտեսական ազդեցությունը թեմայով քննարկումներ:

2008թ. մայիսին Պրահայում ԵՄ գագաթաժողովի ժամանակ պաշտոնապես ընդունված Արևելյան գործընկերությունն իրենից ներկայացնում է ԵՄ և իր արևելյան հարևանների հետ բազմակողմ համագործակցության նոր շրջանակ: Արևելյան գործընկերությունում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան:

«Մենք բավականին հավակնոտ ենք և ԵՄ շուկայում ինտեգրվելու հարցում կդրսևորենք անհրաժեշտ քաղաքական կամք,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը,- ՀՀ կառավարությունը հստակ արտահայտել է, որ ցանկանում է միանգամից գնալ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը, որը ենթադրում է բավական լուրջ քայլեր` երկրի ներսում տնտեսական քաղաքականության տեսակետից»։

Խորացված ազատ առեւտրային համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն առևտրային արտաքին հարաբերությունների համադրում, այլև ներպետական շուկաների, ինստիտուտների, տնտեսական մենաշնորհների վերանայում և ինտեգրում։

«Արևելյան գործընկերության շրջանակներում մենք 6 գործընկեր պետություններից ակնկալում ենք 4 հիմնական խնդրի լուծում,- ասում է Հանձնակատար Կալլասի կաբինետի ղեկավար Հենրիկ Հոլոլեյը,- ժողովրդավարություն, տնտեսական ինտեգրում ԵՄ քաղաքականության հետ, բազմակողմ ֆորում` էներգետիկ անվտանգության հարցով և խորհրդատվություն ու շփումներ` հասարակ քաղաքացիների հետ»:

«Մինչև 2009թ. վերջը մենք կունենանք սերտ շփումներ ՀՀ կառավարության հետ, որպեսզի պարզենք, թե ինչ բացեր կան ու աշխատենք այդ ուղղությամբ,- ասում է Արևելյան գործընկերության Արտաքին հարբերությունների գլխավոր տնօրինության վարչության ղեկավար Ջոն Կրայերը,- բարեբախտաբար, Հայաստանը 6 երկրներից միակն է, որտեղ կան բարձրակարգ խորհրդատուներ, և նրանք մեծապես կարող են նպաստել ինտեգրման գործընթացին»:

2009թ. սկզբին ԵՄ-ն Հայաստան է գործուղել «EU Advisiory Group» բարձրակարգ խորհրդատուների խումբ:

Կրայերն ասում է, որ 2010-2011թթ. համար նախատեսված է  33մլն. եվրո`Հայաստանի`ԵՄ ինտեգրման գործընթացների համար:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply