Հայտնի են Սյունիքում ՏԻՄ ընտրությունների թեկնածուները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 21, 2011 13:49

Սյունիքի մարզի 5 գյուղական համայնքներում’ Աշոտավանում, Վաղատուրում, Ալվանքում, Չափնիում եւ Նժդեհում դեկտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունների թեկնածուներն արդեն հայտնի են:

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքի Աշոտավան համայնքի ղեկավարի համար առաջադրվել է երեք թեկնածու’ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արմեն Բեգլարյանը, ՀՀԿ անդամ Արեւհատ Օհանյանը եւ անկուսակցական Զավեն Բեգլարյանը:

Նույն ընտրատարածքի Վաղատուր համայնքի ղեկավարի համար առաջադրված թեկնածուները եւս 3-ն են’ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը եւ անկուսակցականներ Էդիկ Մաշուրյանն ու Ալբերտ Բադալյանը:

Նույն ընտրատարածքի Նժդեհ համայնքի ավագանու համար առաջադրված 6 թեկնածուներից երեքը կին են, երկուսը ՀՀԿ անդամ, մյուս թեկնածուները անկուսակցական տղամարդիկ են:

Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի Չափնի համայնքի ղեկավարի համար կպայքարեն գործող գյուղապետ, անկուսակցական Ռազմիկ Հակոբյանը եւ դարձյալ անկուսակցական Նորայր Թումանյանը: Գործող գյուղապետը 76 տարեկան է եւ ընտրվելու դեպքում այդ պաշտոնը կստանձնի 4-րդ անգամ: Նախկինում Հակոբյանը գյուղը ղեկավարել է որպես գյուղսովետի նախագահ:

Ալվանքի համայնքի ավագանու համար առաջադրված 6 թեկնածուներից մեկը կին է’ ՀՀԿ անդամ, մյուս 5 թեկնածուները անկուսակցական տղամարդիկ են:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply