Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում 3-րդն է ամենաթույլերի խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 15, 2009 15:42

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի մարզապալատում ընթացող սեղանի թենիսի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ և կրել  2 պարտություն:

Մերոնք ընգրկվել են ամենաթույլերի` G խմբում: Բանն այն է, որ տևական ընդմիջումից հետո են Հայաստանի ներկայացոևւցիչները մասնակցում Եվրոպայի առաջնության, և նրանց վարկանիշը ցածր է: Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի, Մալթայի, Կոսովոյի հավաքականներին և նույն հաշվով էլ զիջել է Լիտվայի, Իռլանդիայի ներկայացուցիչներին: Փաստորեն, մերոնք լիտվացիներից, իռլանդացիներից հետո խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը: Սեղանի թենիսի տղամարդկանց ՀՀ հավաքականը պետք է անցումային խաղեր անցկացնի, որպեսզի հստակցվի, թե աշխարհի հաջորդ առաջնությունում այն որ խմբում է հանդես գալու:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply