Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2011 13:11
Նոյեմբերի 21-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել:
Դեպքի վայր մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, ատրճանակով և դանակներով զինված դիմակավոր երեք անձինք մուտք են գործել նշված գյուղի տներից մեկն ու ատրճանակի և դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպելով տանտիրոջն ու տանտիրուհուն՝ ծեծի են ենթարկել նրանց և հափշտակելով 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ, 1 դույլ նուշ՝  դիմել են փախուստի:
Տանտերը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply